Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Նշաններ և զգացումներ

Նշաններ և զգացումներ
28.12.2024 | 00:08

Աստծո կանչը

Դեկտեմբերի 28

Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ

զգանք Քո մոտիկությունը:

Ահավասիկ այստեղ եմ: Իմ ներկայությունը զգալու չափազանց պահանջ մի ունեցեք: Այն զգալու համար չարաչար խնդրելը հավասար է «Նշան խնդրելու»: Այդ պահանջի պատասխանը նույնն է, ինչ որ տվեցի` երբ երկրի վրա ինձնից «Նշան խնդրեցին» (Հովնան մարգարեի նշանից բացի, ուրիշ նշան չպիտի տրվի...):

Թանձր վարագույր կա կախված անհավատի տեսողության առջև: Հավատացյալի համար այդ վարագույրը ժամանակավոր է, որովհետև հաջորդելու է փառավոր Հայտնությունը:

Ձեր զգացածն ու կարծիքը բնավ էական չէ: Կարևորն այն է, թե իրականում ով եմ Ես. ով էի և ով պիտի լինեմ ձեզ համար հավիտյան: Ես հարուցյալ Տերն եմ: Զգալը, որ Ես ձեզ հետ եմ, կարող է կախված լինել անցողիկ մի տրամադրությունից, իրադարձության փոփոխությունից, սոսկ մի աննշան բանից:

Իրադարձությունները Ինձ վրա չեն ազդում: Երբ Իմ խոսքն ասված է. նշանակում է կիրականանա:

Ես այստեղ եմ, միացած ձեզ մտերիմ ու ջերմ բարեկամությամբ:

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ